ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆինլանդիայի Ձմեռ պապը դուրս է եկել նվերներ բաժանելու

Ֆինլանդիայի Ձմեռ պապը դուրս է եկել նվերներ բաժանելու
27.12.2013 | 13:10

Ֆինլանդիայի Սանտա-Կլաուս Իյոուլուպուկկին արդեն լքել է Լապլանդիայի` բլրի վրա գտնվող իր տունը, որպեսզի կարողանա ժամանակին տեղ հասցնել ամանորյա բոլոր նվերները: Այս մասին հայտնել է ֆիննական YLE hեռուստաընկերությունը:
Ինչպես հաղորդել են հեռուստատեսության և ռադիոյին մոտ կանգնած աղբյուրները` Իյոուլուպուկկիի մտերիմները, Ձմեռ պապն իր հետ վերցրել է մի մեծ տոպրակ, որի մեջ դրել է ամենաժամանակակից խաղալիքները: «Սակայն, դրանք կստանան միայն այն երեխաները, ովքեր նախորդ տարում լավ են պահել իրենց: Իսկ այն երեխաներին, որոնց վարքագիծը շատ վատն է, Իյոուլուպիկկին ոչինչ չի նվիրի»,- նշել են Սանտայի ներկայացուցիչները:
Թե ով նվերներ կստանա, ով` ոչ, Սանթան որոշում է իր գործակալների ներկայացրած տվյալների հիման վրա: Վերջիններս, ի դեպ, ուշադիր հետևում են բոլոր երեխաներին` ով է նվերի արժանի, ով` ոչ: Դա նշանակում է, որ մինչև Նոր տարի բոլոր այն երեխաները, ովքեր աչքի են ընկել վատ պահվածքով, պետք է փորձեն ուղղել իրենց սխալները, որպեսզի գալիք տարին նրանց պարգևի ավելի շատ նվերներ և շատ ուրախություն:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ